Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, հանդիպեն Փարիզում. Է. Մամեդյարով
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հնարավոր է, որ հանդիպեն Փարիզում: Այդ մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Ria Novosti-ն:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող էկայանալ Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն է առաջարկել նախագահների այդ հանդիպումը անցկացնել»,-ասել է Մամեդյարովը՝ միևնույն ժամանակ չպարզաբանելով հնարավոր հանդիպման օրը: