Ամերիկացիների մեծ մասը կողմ է Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելուն
Միացյալ Նահանգների բնակիչների մեծ մասը ցանկանում է վերականգնել Կուբայի հետ դիվանագիտական որ տնտեսական հարաբերությունները: Այդ են վկայում PesResearch հետազոտական կենտրոնի կատարած հարցումները:
Հարցվածների 63%-ը հավանության են արժանացրել Օբամայի վարչակազմի կողմից երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու որոշմանը: 66%-ը գտնում է, որ անհրաժեշտ է վերջ դնել երկարամյա առևտրային արգելանքին:
Միևնույն ժամանակ նրանք հոռետեսորեն են տրամադրված այ խոստումներին, որ Կուբան դառնալու է ավելի ժողովրդարական երկիր: Հարցվածների 60%-ի կարծիքով՝ այդ երկիրը կմնա նույն ավտորիտար երկիրը, միայն հարցվածների 32%-ն է հավատում, որ Կուբան կփոխվի: