Լեհաստանը մոդեռնիզացնում է սեփական հակաօդային պաշտպանական համակարգը
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է սկսում «ցամաք-օդ» դասի հրթիռարտադրության հայտնի մասնագետների հետ, որով նպատակ ունի մոդեռնիզացնել սեփական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրները, հաղորդում է France Presse-ը:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին սեպտեմբերին հայտարարել էր, որ Վաշավան հաստատապես որոշել է «իր հակահրթիռային ցանցը և հակաօդային համակարգը կառուցել և հաստատել ԱՄՆ-ի առաջ ստանձնած իր պարտավորություններն այդ մասով»:
Նոր համակարգերի վրա կծախսվի 7,1 մլրդ եվրո,իսկ մատակարարը կընտրվի 2016 թվականին: Ներկա պահին Լեհաստանը նախապատվությունը տալիս է ֆրանսիական Thales և ամերիկյան Raytheon ընկերություններին: