211652_close_icon

Արցախի նախագահը ներկա է գտնվել հակաօդային պաշտպանական զորավարժություններին

views-count1942 դիտում article-date 11:12 29-04-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին: Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից:

Նմանատիպ նյութեր