Նյու Յորքի «երկվորյակ» երկնաքերների փլուզման տեղում բացվել է Համաշխարհային առևտրի նոր հսկայական համալիր. տեսանյութ
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի երկնաքերների փլուզումից 13 տարի անց նրանց փլուզման տեղում երեկ բացվել է Համաշխարհային առևտրի նոր համալիր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
3,8 մլրդ դոլար արժողության նոր երկնաքերի շինարարական աշխատանքները տևել են 8 տարի: Այն Միացյալ Նահանգների ամենաբարձր շինությունն է, ունի 541 մետր բարձրություն, իսկ տարածքի 60%-ը վարձակալության է տրվելու:
Առաջիկա ամիսներին շինության տանիքում սրահ կբացվի այցելուների համար: