2030 թվականի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել Չիլիում
Չիլիի ֆուիտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է 2030 թվականի աշխարհի առաջնությունը իրենց երկրում անցկացնելու հայտ ներկայացնել:
Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերով, իր երկիրը պատրաստ է նաև աշխարհի առաջնությունը անցկացնել հարևան Ուրուգվայի հետ համատեղ:
Նշենք, որ 2030 թվականին աշխարհի առաջնությունը կնշի իր ստեղծման 100 ամյակը: Առաջին մրցաշարը տեղի է ունեցել 1930 թվականին՝ Ուրուգվայում: Ինչ վերաբերվում է Չիլիին, ապա այդ երկիրը իր մոտ անցկացրել է 1962 թվականի աշխարհի առաջնությունը:
Նախկինում նշվում էր, որ ԱԱ-2030 համատեղ կարգով ցանկանում են անցկացնել Արգենտինան և Ուրուգվայը: