Ինյեստան մեկ ամիս չի խաղա և բաց կթողնի «Չելսիի» հետ հանդիպումը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում՝ «Ատլետիկոյի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090603/]խաղում[/url] (1:0):
Ինյեստան վնասել է ազդրը և եթե հաստատվի, որ դա մկանի խնդիր է, ապա 33-ամjա իսպանացին բաց կթողնի մեկ ամիս:
Դա նշանակում է, որ Ինյեստան չի մասնակցի Լա Լիգայում «Մալագայի», «Ատլետիկի», մեծ հավանականությամբ՝ «Սևիլյայի», ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 փուլում «Չելսիի» հետ պատասխան հանդիպումներին:
Բացի այդ, Ինյեստան հավանաբար բաց կթողնի Գերմանիայի և Արգենտինայի հետ ընկերական հանդիպումները, որոնք կայանալու են մարտի 23-ին և 27-ին:


