Ուկրաինայի հակամարտության ընթացքում զոհվածների թիվը հասել է 4035-ի. ՄԱԿ
ՄԱԿ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի Ուկրաինայում սկսված հակամարտության առաջին օրից մինչև հոկտեմբերի 31-ը հակամարտության զոհվել է 4035 և վիրավորվել 9336 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն վերջին 10 օրերի ընթացքում Ուկրաինայում շուրջ 300 մարդ է սպանվել:
Երկրի ներսում տարհանվածների թիվը կազմում է 442,219 մարդ: Եվս 488,466 մարդ փախել է այլ երկրներ: