211652_close_icon

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 46-ի

views-count1294 դիտում article-date 11:35 04-11-2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 46-ի։ Այս մասին տեղեկացրել է ISNA իրանական գործակալությունը՝ հղում կատարելով Գազայի հատվածում պաղեստինյան վարչակազմի հայտարարությանը։

«46 լրագրողներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ տղամարդիկ եւ կանայք,  սպանվել են հրթիռակոծումների կամ իսրայելական ավիահարվածների հետեւանքով, որոնք հասցվել են նրանց տներին եւ աշխատանքի ժամանակ»,- նշվել է հայտարարությունում։

Ավելի վաղ Լրագրողների պաշտպանության կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 2-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զոհվել է «առնվազն 36 լրագրող»։

Նմանատիպ նյութեր