Կալիֆոռնիայի տարածքում տիեզերանավ է պայթել. կա 1 զոհ
Կալիֆոռնիա նահանգի Մոհավե անապատում վթարի է ենթարկվել SpaceShipTwo տիեզերանավը, որը նախատեսված էր զբոսաշրջային չվերթներ իրականացնելու համար:
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող` Virgin Galactic ընկերության SpaceShipTwo տիեզերանավը, ըստ նախնական տվյալների, պայթել է թեսթային թռիչքի ժամանակ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, տիեզերանավում գտնվող 2 օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Virgin Galactic ընկերությունը հաստատել է աղետի մասին լուրը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: