211652_close_icon
views-count714 դիտում article-date 12:39 31-10-2014

Իրանի նախագահը նոյեմբերին կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Այս մաիսն հաղորդում է Trend գործակալությունը: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինի փոխանցմամբ՝ Ռուհանիի այցը կկայանա առաջիկա 20 օրերի ընթացքում: Սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը նախագահի պաշտոնում: Ադրբեջանի մաքսային պետական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 144,045 մլն դոլար: Իրանից Ադրբեջան է ներմուծվել 115,6 մն դոլարի և արտահանվել 28,45 մլն դոլարի ապրանք:

Նմանատիպ նյութեր