Շվեդիայի խորհրդարանի խոսնակ Ուրբան Ահլինին ընդունել է դեսպան Արտակ Ապիտոնյանին
Հոկտեմբերի 29-ին Շվեդիայում Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նորընտիր խոսնակ Ուրբան Ահլինին ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։
Շնորհավորելով Ուրբան Ահլինին` պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` դեսպան Ապիտոնյանը նրան փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհավորական նամակն ու Հայաստան այցելելու հրավերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվեց երկու երկրների խորհրդարանների և քաղաքական ուժերի միջև համագործակցության ընդլայնումը։
Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական միության և անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաև աներկբա հանձնառությունը` շարունակելու համակարգային բարեփոխումները ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և պետական արդյունավետ կառավարման ոլորտներում։ Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները կարգավորող նոր իրավական հիմքի մշակումը։
Խորհրդարանի խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։