Ուկրաինան ԱՊՀ երկրների համար ժողովրդավարության վառ օրինակ է. Բժեզինսկի
Այս կիրակի Ուկրաինայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունները Ուկրաինան դարձրին ժողովրդավարության վառ օրինակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով կարդինալ Զբիգնև Բժեզինսկին:
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը ողջ եվրոպական տարածքի ժողովուրդների համար որոշիչ դեր է խաղալու:
«Դա լինելու է դանդաղ գործընթաց, առայժմ իդեալական ժողովրդավարություն չի ծնվի, սակայն կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո մերձբալթյան հանրապետությունների հետ միասին Ուկրաինան կդառնա նախկին Խորհրդային միության երկրների ամենաժողովրդավար պետությունը»,-ասել է Բժեզինսկին իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: