ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ուկրաինային սպառազինություն կհատկացնեն. Բժեզինսկի
Rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին կարծում է, որ ԱՄՆ-ը և Եմ անդամ երկրները Ուկրաինային սպառազինություն կհատկացնեն ՝ «արտաքին ագրեսորի դեմ պայքարի համար»:
«Մենք պետք է պատրաստ լինենք հրապարակայնորեն Ռուսաստանին և մնացյալ բոլոր երկրներին հայտարարելու, որ Ուկրաինան հիմա պաշտպանության կարիք ունի, դրա համար էլ մենք մտադիր ենք նրան պաշտպանական զենք տրամադրել, որը հնարավոր կլինի օգտագործել տանկերի և հրետանու ներխուժման դեմ: Դրա շնորհիվ ուկրաինացիները կկարողանան ավելի արդյունավետ կերպով պաշտպանել իրենց քաղաքները»,- հայտարարել է Բժեզինսկին:
Նրա խոսքերով՝ զենքը կօգնի Կիևին մի քանի ամիս արդյունավետ կերպով դիմադրել արտաքին ներխուժմանը: Նա նաև ընդգծել է, որ այս շաբաթը շատ կարևոր է լինելու, և որ իրենց հապաղելու պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներ Ուկրաինայի աջակցության հարցում բաժանված են եղել:
«Կարծում եմ՝ հիմա ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում բոլոր հիմնական գործընկերները հանդես են գալիս միասնական դիրքորոշման օգտին»,- հավելել է Բժեզինսկին: