211652_close_icon

Ռոժերիու Սենին գերազանցել է Ռայան Գիգսի ռեկորդը

views-count1404 դիտում article-date 19:55 28-10-2014
«Սան-Պաուլու»-ի 41-ամյա բրազիլացի դարպասապահ Ռոժերիու Սենին մեկ թիմի հետ տոնած հաղթանակների թվով նոր նվաճման է հասել: «Գոյաս»-ի նկատմամբ տարած հաղթանակը Սենիի կարիերայում դարձել է 590-րդը: Այդպիսով բրազիլացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսի ռեկորդը: Սենի խոքսերով նա մտադիր չէ կանգնել իր ձեռքբերումով: Նրա նպատակը իր թիմի հետ Բրազիլիայի չեմպիոն դառնալն է: ներկայումս «Սան Պաուլու»-ն մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղով, առաջատար «Կրուզեյրո»-ին զիջելով 5 միավորով:

Նմանատիպ նյութեր