1607 դիտում
19:45 28-10-2014
Միջազգային փորձագետները գնահատում են Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՄԿ փորձագետներն ամփոփել են իրենց առաքելությունը, որի նպատակն էր ուսումնասիրել, արձանագրել եւ գնահատել վերջին 5 տարիների ընթացքում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը: ՀՄԿ փորձագետ Ջոնաթան Ֆելոուսը փաստել է. «Տպավորված ենք առաջընթացով, որն արձանագրել է ՀՀ մաքսային համակարգը արդիականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում»: Երեք փուլից բաղկացած «Կոլումբոս» ծրագիրը ՀՄԿ-ն իրագործում է 2006 թվականից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առեւտրի
անվտանգության եւ պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են: Ի դեպ Հայաստանն առաջիններից էր, որը դարձել է ծրագրի շահառու եւ մեկն այն յոթ երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են:
ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի փոխանցմամբ, այցի ընթացքում ՀՄԿ փորձագետները ծանոթացել են մաքսային ոլորտի օրենսդրականփոփոխություններին, ունեցել են բազմաթիվ հանդիպումներ համակարգի մասնագետնեի հետ: «ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողների հետ հանգամանորեն քննարկել են այն ուղղությունները, որոնք կարեւոր են ոչ միայն Համաշխարհային մաքսային կազմակերպության տեսանկյունից, այլեւ առաջնային դերակատարում ունեն ՀՀ մաքսային համակարգի զարգացման գործում»,- տեղեկացրել է Ա. Մելկիկյանը:
Փորձագետներն այցելել են նաեւ տարածաշրջանային մաքսատներ եւ մաքսային կետեր` տեղում ծանոթանալովընթացակարգերին, կառույցների աշխատաոճին: Նշենք, որ «Կոլումբոս» ծրագրի առաջին 2 փուլերը Հայաստանում իրականացվել են 2009 թվականին: Առաջին փուլի` դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետները, նկատելով ՀՀ մաքսային համակարգի արդյունավետ գործելու մեծ ներուժը, ՀՄԿ-ի կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել: Նրանք դրական են գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները հանդես են եկել որոշակի առաջարկություններով:
«Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ՀՄԿ փորձագետները Երեւանում անցկացրել են «Ռազմավարական գործողությունների պլանավորում» թեմայով համաժողով եւ ՀՄԿ դիագնոստիկ առաքելության առաջարկությունների հիման վրա կազմվել է ՀՀ մաքսային ոլորտի զարգացման հստակ ռազմավարական ծրագիր: Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:
Նմանատիպ նյութեր
971 դիտում
11:33 20-11-2014
Հայաստանը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները. Հովիկ Աբրահամյան
4385 դիտում
09:37 14-09-2022
Փորձագետները գնահատում են ուկրաինական հակահարվածն ու ՌԴ-ի նահանջը․ «Ամերիկայի ձայն»
691 դիտում
13:42 08-02-2023
Բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները. ՄԹ դեսպան՝ փոխվարչապետին
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել