ԱՄՆ-ի քրդերը հացադուլ են հայտարարել
Միացյալ Նահանգներում բնակվող քրդերը 1-շաբաթյա հացադուլ են հայտարարել՝ բողոքելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների դեմ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Շաթո Ֆաթահին:
«Հացադուլի հիմնական նպատակն այն է, որ վերադարձնենք մեր աղջիկներին, որոնց առևանգել է ԻԼԻՊ-ը: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նրանց փրկելու ուղղությամբ և ցամաքային գործողություններ սկսել»,-նշել է Ֆաթահը:
Ըստ տեղեկությունների՝ քրդերը մտադիր են նաև վերստեղծել ստրկական շուկայի մակետ, որպեսզի դրա միջոցով ցույց տան միջազգային հանրությանը, թե ինչ պայմաններում են պահվում ահաբեկիչերի կողմից առևանգված հազարավոր եզդի և քրիստոնյա աղջիկները: