3807 դիտում
14:47 27-10-2014
Ովքեր անպատիժ մնացին Հոկտեմբերի 27-ը իրականացնելու համար և երբ նրանց անունները «ջրի երես» դուրս կգան
Հոկտեմբերի 27-ի ուղղորդողները դեռ պատժված չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը միաժամանակ ավելացրեց, որ այն իրականացնողները պատժված են: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե երբ ճշմարտությունը կբացահատվի, արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ այն ժամանակ, երբ կարողանանք երկրի տնտեսական աճն ապահովել։
Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 27-ի ծանր հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն։ Նա հույս հայտնեց, որ ճշմարտությունը մի օր կբացահայտվի։
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ Միքայել Քոթանյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3526 դիտում
09:08 14-05-2016
Մի օր էլ Վարդան Այվազյանի օֆշորային հաշիվները դուրս կգան ջրի երես. «Հայկական ժամանակ»
18588 դիտում
21:16 13-09-2020
Արմեն Գրիգորյան. Ծնողները մնացել են երես առ երես համատարած ապուշության հետ
Այս բաժնից
1030 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1381 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1192 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան