Կնոջ ստամոքսում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են 70,000 ԱՄՆ դոլար
Դոմինիկյան Հանրապետության իրավապահները ձերբակալել են մի կնոջ, ով օդանավով ժամանել էր Բրյուսելից: Պարզվել է, որ կինը դատարկ ստամոքսով չի ժամանել Բելգիայի մայրաքաղաք. նրա ստամոքսում հայտնաբերվել է16 կապսուլա, որոնցում եղել է ընդհանուր հաշվով 70,000 ԱՄՆ դոլար:
Իրավապահները կնոջ ճամպրուկում գտել են ևս 69,000 դոլար: Ենթադրվում է, որ գումարը պատկանել է թմրաբիզնեսով զբաղվողներին: