Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին ընկած հայտնաբերել Շ. Ս.-ի (ծնվ. 1947թ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: