Գերմանիայում ավելանում է իսլամիստ ծայրահեղականների թիվը
Գերմանիայի հետախուզությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում օր-օրի ավելացող իսլամիստ ծայրահեղականների քանակի վերաբերյալ:
Ըստ նոր հրապարակման՝ ներկա դրությամբ այդ երկրում հաշվվում է սալաֆիզմի շուրջ 6300 հետևորդ: Գերմանիայի հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասսենի խոսքով՝ մինչև 2014 թվականի վերջը իսլամիստ ծայրահեղականների թիվը կհասնի 7000-ի:
«Այդ հայացքները կիոսղ մարդիկ իրենց համարում են անհաջողակ և դժգոհ են իրենց կյանքից: Նրանց թվում է թե եթե ունենա կոնկրետ նպատակ ապա կյանքն արմատապես կփոխվի»,-պարզաբանում է Մաասսենը: