Իրանում մահապատիժը չեղյալ հայտարարելու կոչերը զուր անցան. 26-ամյա կինը կախաղան բարձրացվեց
Իրանի իշխանությունները այդ երկրի քաղաքացի, 26-ամյա մի կնոջ են կախաղան բարձրացրել, չնայած միջազգային իրավապաշտպանների բազմաթիվ հորդորներին:
Ինչպես փոխանցում է BBC-ն, Ռեյհան Ջաբբարին այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել Թեհրանի բանտերից մեկում: Նա մեղադրվում էր 2007 թվականին Իրանի հետախուզության աշխատակցի սպանության մեջ, ով, կնոջ խոսքով, փորձել էր բռնաբարել իրեն:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ հետաքննչական աշխատանքներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով: