211652_close_icon
views-count2024 դիտում article-date 18:21 25-10-2014

Մեկը տանիքից էր վայր ընկել, մյուսը՝ ծառից, բայց ոստիկաններն այլ բան պարզեցին

Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, 7-րդ կողի կոտրվածք, ծնկերի սալջարդ» ախտորոշմամբ ժամը 21.50-ին բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել էր երկու օր առաջ՝ իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով: Հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ Միքայել Մ.-ն իր մատնանշած օրը վնասվածքներն ստացել է գտնվելով իր եղբոր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում, որը բախվել էր Ակնալիճ գյուղում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի: Քննությունը շարունակվում է: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Կարեն Թ.-ն և հայտնել, որ Լուսագյուղ գյուղում ծառից վայր է ընկել: Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Էջմիածին ճանապարհին՝ Գրիբոյեդով գյուղի հատվածում, ծառին բախվելու հետևանքով: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր