4194 դիտում
19:26 24-10-2014
Ոստիկան լինելը արատ է՞
Հասանք... Այժմ էլ զրպարտում եւ փորձում են վարկաբեկել արդեն ոչ թե անհատի, այլ մի ամբողջ համակարգ: Ոստիկանի կոչումը պիտակավորելուց առաջ լավ կլիներ պետությունից 2 տարի «փախցրած» եւ բանակում չհայտնված անձի կողմից գոնե գնահատվեր պետությանը 20 տարի ծառայություն մատուցած գնդապետի վաստակը:
Փորձ է արվում փոքր, ընթացիկ աշխատանքային խնդիրը վերածել շոուի՝ կոծկելով սեփականան գործությունը եւ անձնական արկածախնդրությունը: Անգամ քիչ թե շատ գրագետ մարդու վրա «պարոնայք» Խոյեցյանի եւ Կիրակոսյանի մամլո ասուլիսը հիշեցնում է ավելի շատ բազմաթիվ բարդույթներով տառապող, ինչ-որտեղ նաեւ՝չկայացած մարդու զառանցանք կամ, լավագույն դեպքում, մանկամիտ զառանցանք:
Պոլիտեխնիկը նշված «հերոսների» պապական տունը չէ, որ փակվեն իրենց աշխատասենյակների դռների ետեւում եւ ոչ մեկի ներս չթողնեն: Տո այ «հանճարնե́ր», գոնե պետականը սեփականից տարբերեք եւ սովորական աշխատանքային ստուգայցը, որն ի դեպ, ըստ բազմաթիվ վկայությունների, իրականացվել է օրվա տարբեր ժամերի եւ տարբեր մասնաշենքերում, այն էլ՝անվտանգության ծառայության աշխատակցի
ուղեկցությամբ,տարբերեք«խուզարկությունից»:
Կամ գուցե չե՞ք ուզում... Ասենք՝ Ձեզ ինչ եմ ասում... Դուք նույնիսկ գումարտակը գնդից չեք տարբերում...
Եվ վերջում. Ակամայից հիշում ենք ոչ վաղ անցյալում (մոտ 6 ամիսառաջ) նույն Պոլիտեխնիկում տեղի ունեցած նախկին ռեկտորի պաշտոնանկության գործընթացը: Բացահայտ պարզամտության հասնող ձեռագիր, որն ի դեպ, ասում են՝բոլոր պոլիտեխնիկցիները շատ լավճանաչում են...
[color=#CC0000]Shamshyan.com[/color]-ը ուշադրությամբ կհետեւի Պոլիտեխնիկում ընթացող իրադարձությունների զարգացումներին եւ, չխախտելով նախաքննության գաղտնիությունը, կփորձենք իրականացնել մի շարք բացահայտումներ:
Նմանատիպ նյութեր
4146 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
1839 դիտում
14:59 08-04-2019
Դա արատ է և թույլ չենք տալու, որ տարածվի կամ օրինական ուժ ստանա. Ծառուկյանը՝ տրանսգենդեր կնոջ ելույթի մասին
Այս բաժնից
811 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
679 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին