792 դիտում
15:58 24-10-2014
Հայաստանի ձկնարտադրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաև արտահանման ծավալների ընդլայնմանը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով: Նախարարի տեղեկացմամբ՝ հանրապետությունում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ և առաջիկայում ՄԱԿ-ի Արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակից ձկնարտադրողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք վերաբերել են ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանը, արտահանման ուղղությամբ պետական աջակցությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը և հայտնել կառավարության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Նմանատիպ նյութեր
5106 դիտում
18:08 07-04-2014
Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
1782 դիտում
19:31 13-04-2014
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին
1926 դիտում
21:30 13-04-2014
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին
Այս բաժնից
973 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1315 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1132 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան