Ղրղզստանի մայրաքաղաք Բիքեկում հոկտեմբերի 10-ին բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվամբ փաբ՝ «Putin Pub»: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, փաբի բացումը թեժ քննարկումներ առաջացրեց ինտերնետում: Ղրղզստանում ՌԴ դեսպան Անդրեյ Կրուտկոն նույնիսկ պահանջեց փակել փաբը:
Բիշքեկում արդեն իսկ գործում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվան բար՝ «Obama Gril&Bar», սակայն Օբամայի պատվին բացված բարը խոսակցությունների և քննադատությունների տեղիք չտվեց: