Այսօրվա հանրահավաքի սցենարը դեռ հստակեցվում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել` իշխանություններին ժամանակ տալով:
«Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում եւ ինչ պահանջ պետք է ներկայացվի:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռեւս չունի մեկ միասնական ճանապարհային քարտեզ»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


