ԱՄՆ-ն ռազմաբազա է հիմնում Իրաքյան Քրդստանում
Միացյալ Նահանգները Իրաքյան Քրդստանում՝ Էրբիլից 50կմ դեպի հյուսիս գտնվող Հարիր ռազմական օդանավակայանում սկսել են նոր ռազմաբազայի շինարարական աշխատանքներ իրականացնել: Այս մասին տեղեկացրել է Ria Novosti-ն՝ հղում անելով bus News-ին:
Էրբիլում ռազմական աղբյուրը հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր օգտագործել Հարիրի օդանավակայանը, որը բավականին հարմար դիրքում է գտնվում «Իսլամական պետության» գրոհայինների տեղաշարժին հետևելու համար:
Օդանավակայանը կառուցվել է 1970-ական թվականների վերջին: