Իրաքյան Քրդստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քվեարկության համար տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին:
Անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է 5,2 մլն մարդ, նրանք պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեն հարցին՝ «Դուք ցանկանում եք արդյոք, որ Քրդստան տարածաշրջանը և նրա սահմաններից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»:
Արդյունքները հայտնի կդառնան տեղամասերի աշխատանքի ավարտից հետո մեկ օրվա ընթացքում:
Քվեարկության գործընթացը վերահսկում են ավելի քան 400 միջազգային դիտորդներ, հանրաքվեի լուսաբանման համար ներգրավված են 600-ից ավելի լրագրողներ, որոնց մեկ երրորդը արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: