1417 դիտում
11:23 23-10-2014
Կանադայի խորհրդարանում կրակոցներ արձակած անձը հոգեկան խնդիրներ ուներ. ԶԼՄ-ներ. տեսանյութ
Նախօրեին Օտտավայի կենտրոնում գտնվող զինվորական հուշարձանի մոտ կրակոցներ արձակած Միշել Զիհաֆ-Բիբոն ենթադրաբար հոգեկան խնդիրներ է ունեցել: Global Mail-ին տված հարցազրույցում ասել է նրա մոտ ընկեր Դեյվ Բեթյորսթը:
Վերջինիս խոսքով՝ Զիհաֆ-Բիբոյի մոտ երբեմն նկատել է ծայրահեղական հայացքներ ու բռնության տրամադրվածություն: «Նրա հետ խոհանոցում զրուցելիս ինձ ասաց, թե իրեն սատանան հետապնդում է: Կարծում եմ, որ նա հոգեկան խնդիրներ ուներ»,-ասել է Բեթյորսթը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի առավոտյան: Բիբոն հրազենային կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով կրծքավանդակին ստացած վնասվածքից մահացել է հուշարձանի պատվո պահակներից մեկը: Այնուհետ նա մտել է հուշարձանի մոտ գտնվող խորհրդարանի շենքը և շարունակել կրակոցները:
Ոստիկանությունը պատասխան կրակոցներով սպանել է Բիբոյին: Ականատեսների վկայությամբ՝ հնչել է ավելի քան 30 կրակոց: Տուժել է 3 մարդ, որոնցից մեկը հուշարձանի պատվո պահակներից է, մյուսը խորհրդարանի անվտանգության աշխատակից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
14:16 27-06-2022
Ստեփանակերտում խնջույքի սեղանի շուրջ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. Արցախի դատախազություն
Այս բաժնից
994 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
943 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1114 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար