1149 դիտում
21:51 22-10-2014
ԱԳ նախարարի պատասխանը Ազգային Ժողովում լրագրողների հարցին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նապխագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը` շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։
Իսկ թե ինչու՞ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ եռանախագահները: Պատճառն Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:
Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ցույց կտա ժամանակը։
Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման վերաբերյալ, և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»:
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
08:58 09-12-2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում
1325 դիտում
18:17 23-01-2015
ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը տեղեկատվական կայքերից մեկի հարցին
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան