746 դիտում
10:48 22-10-2014
Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել երկկողմ համագործակցային հարաբերությունները:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին, ողջունելով ԵՄ պատվիրակության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ընդգծել է երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
22:10 17-06-2024
Սուրեն Գրիգորյանը Լոս Անջելեսի պատվիրակության հետ ՏՏ փոխգործակցության հարցեր է քննարկել
1153 դիտում
22:00 17-03-2023
Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր
1324 դիտում
17:19 13-10-2014
Օմբուդսմենը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան ԱՆրի Ռենոն համագործակցության հարցեր են քննարկել
Այս բաժնից
619 դիտում
20:37 12-02-2025
ՌԱԿ կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ներկայացուցիչներին
1618 դիտում
20:23 12-02-2025
Փետրվարի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը