1543 դիտում
18:56 21-10-2014
ՀՀ Կենտրոնական բանկն արտագնա նիստ է անցկացրել Դիլիջանում
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 21-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և բացառություն կազմող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ը, գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Խորհուրդը «Յունիբանկ» ՓԲԸ-ին «ԻՆՏԵԼ ԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: Վերաձևակերպվել է «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե145 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-Ի ապահովագրական գործունեության ԱՊՈ թիվ 0002 (0043) լիցենզիան՝ «Օդանավերի ապահովագրության» և «Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրվող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության» դասերով. ընկերության լիցենզիան վերաձևակերպվել է: «ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին և «ԿՐԵԴԻՏ ԱԼԻԱՆՍ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել:
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
10:38 11-02-2015
ՀՀ Կենտրոնական բանկը Դիլիջանում արտագնա խորհրդի նիստ է անցկացրել
1280 դիտում
17:35 27-09-2019
Բարձրագույն դատական խորհուրդը արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
325 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
409 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր