Բեյլը բաց կթողնի «Լիվերպուլ»-ի և «Բարսելոնա»-ի հետ հանդիպումները
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Լևանտե»-ի հետ կայացած խաղի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Լիվերպուլ»-ի հետ հոկտեմբերի 22-ին կայանալիք հանդիպում:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ուելսի հավքականի խաղացողը ամենայն հավանականությամբ բաց կթողնի նաև Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնա»-ի հետ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 25-ին: