«Քյոլն»-ի հետ խաղից հետո Կլոպը չի թաքցրել իր զայրույթը
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ ՅուրգենԿլոպը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլն»-ից կրած պարտությունից հետո չի թաքցրել իր ազյրույթը:
«Եթե մենք խաղանք այնպես, ինչպես այսօր խաղացինք, ապա այս ամենը իմաստ չունի: Առաջին խաղակեսում մենք շատ թափթփված խաղացինք և հասարակ իրավիճակներում բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք:
Մենք ինքներս բարդացրեցինք մեր խնդիրը: Խաղի կարևորագույն պահին ձախողվեցինք, թե պաշտպանությունում և թե հարձակման գծում», -Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայում «Բորուսիա»-ն իր երկրորդ աընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ տուրում դորտմունդցիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել էին «Համբուրգ»-ին: 8 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակել է 8 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում: