Մանուել Պելեգրինի. Կլոպը սովոր է ինձ հաղթել խաղից դուրս գոլերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղից (1:1) հետո մեկնաբանել է մրցակցի գոլը, որը խփվեց այն բանից հետո, երբ գոլային փոխանցման հեղինակ Ջեյմս Միլները գնդակը ստացավ՝ գտնվելով խաղից դուրս վիճակում:
«Կլոպը սովոր է ինձ հաղթել խաղից դուրս վիճակից խփված գոլերով:
Նա հաղթել է իմ «Մալագային» (2013/14-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում)՝ յոթմետրանոց օֆֆսայդից խփած գոլով: Այնպես որ, նա բողոքելու տեղ չունի», ասել է Պելեգրինին: