Բունդեսլիգա. «Բավարիա»-ն շարունակում է ընթանալ չեմպիոնական ճանապարհով. տեսանյութ
Բունդեսլիգայի 8-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն քարուքանդ արեց հետնապահ Բրեմենի «Վերդեր»-ին: Երկրի գործող չեմպիոնը 6 անպատասխան գնդակ ուղարկեց հյուսիսգերմանական թիմի դարպասը: Մյունխենցիների կազմում դուբլներով աչքի ընկան պաշտպան Ֆիլիպ Լահմը և կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ևս մեկական գոլ իրենց անվան դիմաց գրանցեցին Թոմաս Մյուլլերը, Խաբի Ալոնսոն: Ի դեպ վերջինս իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում:
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 17 միավոր և 8 տուրից հետո միանձնյա գլխավորում են առաջնության
մրցաշարային աղյուսակը:
[b]«Բավարիա» - «Վերդեր»՝6:0[/b]
Գոլեր՝ Լահմ 20՛, 79՛, Ալոնսո 27՛, Մյուլլեր 43՛ (11մ), Գյոտցե 45՛, 86՛