Արցախի նախագահը Հադրութի շրջանում մասնակցել է «Արցախյան գինի» փառատոնին. ֆոտոշարք
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է <<Արցախյան գինու>> փառատոնին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք ազգային ավանդույթների պահպանման եւ տեղական արտադրանքը խթանելու լավագույն միջոցներից են՝ միաժամանակ հանդիսանալով հասարակական նշանակալի իրադարձություն:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: