ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի դեմ
Միացյալ Նահանգները Հունգարիայի կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ և պատժամիջոցներ սահմանել այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների դեմ՝ արգելելով նրանց մուտքը ԱՄՆ: Վերջիներիս անունները չեն հրապարակվում:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հունգարիայի գործերով հավատարմատար Անդրե Գուդֆրենդին: Հունգարական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և նրա շրջապատին, ինչպես նաև Հունգարիայի հարկային դաշտի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Deutche Welle-ը գրում է, որ պատժամիջոցը կարող է կապված լինել նրա հետ, որ Հունգարիայի ֆիսկալային մարմինները հետաքննություն են սկսել իրենց երկրում գործունեություն ծավալող ամերիկացի գործարարների նկատմամբ:
Hungarian Voice-ը չի բացառում, որ դա կարող է լինել ԱՄՆ-ի պատասխանը Ռուսաստանի հետ Հունգարիայի մտերմացմանը: