Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին
                        Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռեւս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը եւ խնդիրները: 
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է կառուցապատողների եւ բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջեւ առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակներում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

