2249 դիտում
21:29 16-10-2014
ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկել է. մինչ այդ վարչապետը պատասխանեց ոչ թե լրագրողների, այլ Եկմալյան 5 հասցեի բնակիչների հարցերին. Tert.am
Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի մեկնարկը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ շենքին, նրան շրջապատեցին Եկմալյան 5 շենքի բնակիչները: Բնակիչները Հովիկ Աբրահամյանին տեղեկացրին, որ 7 տարի առաջ իրենց կառուցապատողին վճարել են շենքում բնակարան ունենալու համար, սակայն այսօր կանգնել են խնդրի առաջ:
Հովիկ Աբրահամյանը խնդրեց հեռախոսահամար տրամադրել, որպեսզի վաղը կապվեն իրենց հետ և ընդունեն բնակիչներից մի քանիսին:
«Մենք արդեն մի քանի տարի է` սպասում ենք, որ մեր խնդիրը լուծում ստանա»,-ասաց բնակիչներից մեկը:
Ի պատասխան` վարչապետն արձագանքեց. «Հիմա տասը տարվա չլուծված խնդիրը ուզում եք, որ ես մի օրում լուծե՞մ»:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ վաղը հանդիպել բնակիչների հետ, իսկ լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ և մտավ շենք:
Մանրամասները` [url=http://www.tert.am/am/news/2014/10/16/hovik-gm/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4481 դիտում
21:36 25-11-2016
Կապի նախարարի առաջին տեղակալը սպառիչ պատասխանեց տաքսու վարորդների հարցերին
1683 դիտում
19:43 17-10-2014
Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2893 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր