211652_close_icon
views-count1939 դիտում article-date 15:42 17-10-2014

Գավառում Անահիտը ծեծել է Էմմային եղբոր հասցեին վատ արտահայտվելու համար

Անահիտ Բլբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 4 տան դիմաց, եղբոր՝ Սամվել Բլբուլյանի հասցեին վիրավորական խոսքեր ասելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքով երեք անգամ հարվածել է համաքաղաքացի Էմմա Վարդանյանի ձախ ականջաքունքային մասին, դեմքին և գլխին, որի հետևանքով նա զգացել է ֆիզիկական ցավ: Անահիտ Բլբուլյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից: Դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր