1526 դիտում
17:53 17-06-2014
41-ամյա տղամարդը աղջիկների հասցեին վատ արտահայտվելու համար ծեծել է հարևանուհուն
41-ամյա Վահիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով համագյուղացի Անահիտ Գրիգորյանի կողմից իր հասցեին գյուղում անհիմն արտահայտություններ անելու մասին, պարզաբանումներ ստանալու նպատակով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է վերջինիս առանձնատուն եւ նույն հարցի շուրջ վերջիններիս միջև տարաձայնություն ու վեճ է առաջացել:
Վ. Միքայելյանը վեճի ընթացքում Ա. Գրիգորյանի կողմից իր աղջիկների հասցեին հնչեցրած արտահայտությունից զայրացած՝ հյուրասենյակում դրված ձեռնափայտով երկու անգամ հարվածել է նրա աջ և ձախ ուսերին, որից հետո Ա. Գրիգորյանը զանգահարել և կատարվածի մասին հայտնել է համայնքապետին: Վ. Միքայելյանը դրանից կրկին զայրանալով՝ նույն ձեռնափայտով ևս երկու անգամ հարվածներ է հասցրել նրա կոնքի շրջանում:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
15:42 17-10-2014
Գավառում Անահիտը ծեծել է Էմմային եղբոր հասցեին վատ արտահայտվելու համար
4029 դիտում
16:39 02-05-2016
Դատապարտյալ եղբոր հասցեին վատ արտահայտվելու համար Արմանը դանակահարել է Սարգսին
1765 դիտում
18:10 07-06-2014
43-ամյա տղամարդը ծեծել է հարևանուհուն
Այս բաժնից
1012 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
976 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
739 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»