«Յուվենտուս»-ը 60 մլն եվրո է պահանջում Վիդալի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախկինի պես շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Յուվենտուս»-ի կիսապաշտըպան Արտուրո Վիդալի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, թուրինյան ակումբը պատրաստ է չիլիացի խաղացողին բաց թողնել 60 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Վիդալը վերջերս իտալական թիմի մարզումից ուշանալու համար տուգանվել էր 100 հազար եվրոյի չափով: Ի դեպ դա առաջին դեպքը չէ, երբ չիլիացին պատժվում է կարգապահության կանոնները խախտելու համար: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ «Յուվեի» ղեկավարությունը հակված է բաժանվել Վիդալից: