211652_close_icon
views-count11753 դիտում article-date 23:08 13-10-2017

Բրավոյի զոքանչը մանրամասներ է պատմել Վիդալի արարքների մասին

Չիլիի հավաքականի ավագ, դարպասապահ Կլաուդիո Բրավոյի զոքանչը՝ Պիլար Լիզանան, քննադատել է թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալին: «Աղջիկս ասել է այն, ինչ բոլորս էլ գիտենք հավաքականում առկա իրավիճակի մասին: Հավաքականի մարզիչը չի պատժում նրանց, ում պարտավոր էր պատժել և այժմ Չիլին ողբում է (Չիլիի հավաքականը չկարողացավ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճել,- խմբ.): Այս ամենը մեկուկես տարի առաջ է եղել: Բրավոն ոչինչ չի պատմել: Ես բարեկամ ունեմ, որն աշխատում է Մոնտիչելոյի կազինոյում: Նա պատմել է ինձ, որ այնտեղ ծեծկռտուք է եղել: Կռվողներից մեկը Վիդալն է եղել: Նա հարբած եկել է, առավոտյան ժամը 7-ին գնացել է և կազինոյին գումար է տվել, որպեսզի տեսագրող սարքերի ձայնագրությունները ջնջեին», ասել է Լիզանան: Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին Վիդալը հեռացել էր Չիլիի հավաքականից՝ հերթական անգամ կազինո այցելելուց հետո:

Նմանատիպ նյութեր