Թուրքիան ինքնուրույն էլ կարող է չեզոքացնել ահաբեկիչների ներխուժման փորձը իր տարածք. Պենտագոն
Թուրքիան կարող է ինքնուրույն, առանց ՆԱՏՕ-ի ուժերի միջամտության չեզոքացնել Սիրիայի տարածքից «Իսլամական պետության» գրոհայինների ներխուժման փորձը իր տարածք: Նման հայտարարությամբ է հանդես եկել մամլո ասուլիսում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ուոլթեր Փայաթթը, հաղորդում է TASS-ը:
Ամերիկացի գեներալը նշել է, որ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ հանգիստ կարող են չեզոքացնել ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից իրականացվելիք ներխուժման ցանկացած փորձ: