2001 դիտում
22:50 11-02-2022
Իշխանական ուժը ցույց է տալիս, որ համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել. «5165 շարժում»
Գուրգեն Արսենյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել
ՀՀ Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն, իբր, վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը և չի դիմի ՀԱՊԿ-ին։
Փաստորեն իշխանական ուժը այս կերպ ցույց է տալիս, որ համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել։ Ավելին՝ կրկին ապացուցում է, որ երկրի անվտանգության, պետության տարածքային ամբողջականության, սահմանամերձ դարձած շրջաններում մարդկանց կյանքի ու գույքի ապահովության խնդիրներով բացարձակ մտահոգված չէ։ Գործող իշխանությունը այս կերպ, կարծես թե, նոր տարածքներ զավթելու հրավեր է ուղարկում Ադրբեջանին։
Այս հայտարարությունից կարելի է հետևություն անել, որ 2021թ. մայիսին ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով չեն դիմել ՀԱՊԿ-ին և միտումնավոր չեն օգտվել այդ հնարավորությունից։ Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ, կառավարության անդամներ, իշխանամերձ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ հայտարարում էին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս չի կատարում իր պարտավորությունները և հրապարակավ դատապարտում էին ՀԱՊԿ-ին: Արդյոք դա միտումնավոր քա՞յլ էր մեր հանրության աչքերում ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու, թե՞ ազդակ էր Ադրբեջանին՝ ներխուժելու ՀՀ ինքնիշխան տարածք։
Ժողովրդին խաբու՞մ էին. այլապես ինչու՞ նրանց հայտարարություններն այսչափ հակասում են իրար: Փաստն այն է, որ Ադրբեջանը մինչ օրս ռազմակալված է պահում ՀՀ առանձին տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, վերահսկում է ռազմավարական ճանապարհներ, խաթարում Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքը, մարդկանց անվտանգությունն ու տարրական իրավունքները: «5165 շարժումը» ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին-անվտանգային քաղաքականությունը (կամ դրա բացակայությունը) չի բխում տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ ընկալումից և արմատապես հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին:
«5165 շարժում»

Նմանատիպ նյութեր
1669 դիտում
14:48 10-06-2022
ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը մնում է բաց. Միրզոյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ նիստից հետո
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր