4484 դիտում
21:36 25-11-2016
Կապի նախարարի առաջին տեղակալը սպառիչ պատասխանեց տաքսու վարորդների հարցերին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նոյեմբերի 25-ին՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանին և մի խումբ տաքսու վարորդների։
Նրանք ընդունելության էին գրանցվել ներկայացնելու առաջարկ, ըստ որի՝ տաքսիների լիցենզավորման համար վճարվող 12 հազար դրամ պետական տուրքից 5 հազարը վճարվի որպես լիցենզիայի գումար, իսկ մնացածը փոխանցվի հատուկ հիմնադրամին, որի միջոցները կուղղվեն բանակին, երկրի պաշտպանությանը, ազատամարտի վետերաններին։
Արթուր Առաքելյանը նշեց, որ այս դեպքում խոսքը հանրային ֆինանսների կառավարման ոլորտի մասին է, որը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության որոշումների կայացման տիրույթում չէ։
«Տրանսպորտի նախարարությունը չի հանդիսանում առաջին այն հասցեն, որտեղ պետք է քննարկվի այս հարցը, քանի որ այդ խնդիրը ֆինանսների նախարարության տիրույթում է»,- ասաց նախարարի առաջին տեղակալը՝ հավելելով, որ այն գումարները, որոնք լիցենզավորման դիմաց վճարվում են որպես պետական տուրք, ծառայում են նաև պաշտպանության ոլորտին։
«Մենք ունենք բյուջեի մասին օրենք, որի շրջանակներում պլանավորվում և հավաքագրվում են գումարներ, որոնց մի մասը կազմում է տաքսիների լիցենզիաների դիմաց գանձվող պետական տուրքերը»,- նշեց Ա. Առաքելյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տաքսի ծառայությունների մատուցման ոլորտում օրենսդրական փոփոխությունների առաջարկներին, լիցենզիաների բացակայության դեպքում տուգանքների չափերին, տեխզննության կտրոններին, առցանց տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների գործունեությանը։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
17:11 04-11-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով տրվեցին սպառիչ պատասխաններ
Այս բաժնից
751 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1033 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան