ԵԱՀԿ-ը պետք է ընդլայնի առաքելության աշխատանքը. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում պետք է ընդլայնի ու տեխնիկապես ուժեղացնի իր առաքելության աշխատանքը և բարձրացնի ռուս-ուկրաինական սահմանի մոնիթորինգի արդյունավետությունը:
Պորոշենկոն մասնավորապես առաջարկել է ուսումնասիրել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության կազմը մինչև 1500 դիտորդի հասցնելու հնարավորությունը: Պորոշենկոն կողմ է արտահայտվել ժամանակակից տեխնիկայի օգտագործման ընդլայնմանը և կարևորել է դեպքի վայրից աշխարհին օբյեկտիվ տեղեկատվություն հրամցնելը: