Իրանը առաջին անգամ դեմ չի եղել նավթի համաշխարհային գնանկմանը
Նավթ արտահանող պետությունների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ հանդիսացող Իրանը դեմ չէ աշխարհում նավթի գնի անկմանը: Նախկինում Իրանի իշխանությունները հանդես էին գալիս 1 բարել նավթի դիմաց սահմանված ավանդական100 ԱՄՆ դոլարի մակարդակի պահպանմանը:
Reuters-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, գրումէ, որ աղբյուրը նորմալ է համարել ներկա պահին նավթի համաշխարհային գնանկումը, որը, ըստ նրա, կփոխհատուցվի դոլարի թանկացմամբ: Սակայն Իրանի բյուջեն մեծապես կախված է նավթի արտահանումից:
Նշենք, որ Իրանը ՕՊԵԿ-ում նավթի արդյունահանման ծավալներով 3-րդ տեղն է զբաղեցնում: